Սերգեյ Ավետիսյան. Մտադիր ենք հաղթել նաև երկրորդ խաղում

23:27 14.04.2018

Ա լիգայի եզրափակչի առաջին խաղում «Արցախը» 100:74 հաշվով հաղթել է «Արթիկին»:

Հանդիպումից հետո տանտերերի խաղացող Սերգեյ Ավետիսյանը կիսվել է իր տպավորւթյուններով:

«Տպավորությունները մեծ են: Հանդիսատեսն էլ տեսավ, որ հավասար խաղ էր, սակայն վերջում ավելի ուժեղ գտնվեցինք և կարողացանք հաղթել: Երկրորդ խաղում ավելի հետաքրքիր դիմակայություն է սպասվում, քանի որ այն շատ բան է վճռելու:

Մարտական ենք տրամադրված, պատրաստվում ենք հաղթել նաև երկրորդ անգամ: Թիմը գտնվում է իդեալակն վիճակում»,- ասել է Ավետիսյանը:

Հիշեցնենք, որ երկրորդ հանդիպումը կկայանա ապրիլի 17-ին:

Share |

Լրահոս