Վարդան Մինասյան. Եթե Յուրա Մովսիսյանը շարունակի նույն որակները ցույց տալ, կհրավիրվի հավաքական

15:00 14.04.2018

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հյուրընկալվել է «RԷվոլյուցիա» հաղորդմանը:

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է: 

Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը տեղափոխվել է Շվեդիա, ու մենք իրեն հետևելու ենք: Եթե ցույց տվեց նույն որակները, որոնք մենք գիտենք, ինքը հրավիրվելու է հավաքական: Ռոբերտ Արզումանյանը 2 տարի է ֆուտբոլ չի խաղում»,- ասել է մարզիչը:

Ամբողջական հաղորդումը Armenia TV-ի եթերում կհեռարձակվի վաղը՝ ապրիլի 15-ին, ժամը 23:20-ին:

Share |

Լրահոս