Ալեգրի. Բուֆոնը 20 տարի է օրինակ է բոլորի համար

15:43 14.04.2018

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է իր թիմի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին, ով հեռացվել էր խաղադաշտից Չեմպիոնների Լիգայի խաղարկության 1/4 եզրափակիչում «Ռեալի» դեմ պատասխան խաղի ժամանակ:

«Միշտ էլ հեշտ է կողքից դատելը: Ինչ վերաբերվում է Բուֆոնին, Ջիջին 20 տարի է ինչ օրինակ է եղել՝ ցույց տալով, թե ինչպիսին պետք է լինի իսկական տղամարդը խաղադաշտում:

Գիտեք, մենք չենք ասում, որ եթե 11-մետրանոց հարվածը չնշանակվեր, կանցնեինք հաջորդ փուլ: Պարզապես մենք հնարավորություն կստանայինք պայքարել ավելացված ժամանակում, բայց մրցավարը ի վնաս մեզ որոշում կայացրեց:

Իսկ այն,որ Ջիջին հեռացվեց խաղադաշտից ու հնավորություն չունեցավ Ռոնալդուի հարվածից պաշտպանել մեր դարպասը, բացատրում է դարպասապահի զայրույթը»,- իտալացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Football Italia»-ն:

 
Share |

Լրահոս