Բավարիան կամային հաղթանակ տարավ Մյունխենում, Ալաբայի հրաշալի գոլը (տեսանյութ)

22:30 14.04.2018

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում 5:1 հաշվով կամային հաղթանակ է տարել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ:

Հանդիպման հաշիվը 9-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Դրմիչը: Դրանից հետո մյունխենցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Վագները, մեկական անգամ աչքի են ընկել Տիագոն և Ալաբան և Լևանդովսկին:

Այս հաղթանակի շնորհիվ չեմպիոնությունն ապահոված «Բավարիան» վաստակել է 75 միավոր, իսկ «Բորուսիան» 40 միավորով 8-րդ տեղում է:

 

Share |

Լրահոս