Չելսին կամային հաղթանակ տարավ Սաութհեմպտոնի նկատմամբ (տեսանյութ)

17:42 14.04.2018

«Սաութհեմպտոնը» Անգլիայի առաջնության 34-րդ տուրում սեփական հարկի տակ ընդունեց Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումն ավարտվեց «Չելսիի» կամային հաղթանակով՝ 3:2 հաշվով:

Հաշիվը 21-րդ րոպեին բացեց Տադիչը: 60-րդ րոպեին «Սաութհեմպտոնը» կրկնապտկեց խաղի հաշիվը, գոլի հեղինակ դարձավ Բեդնարեկը:

Սակայն «Չելսին» խաղի վերջնամասում մեծացնելով ճնշումը կարողացավ հասնել կամային հաղթանակի: 70-րդ րոպեին գնդակ հեղինակել Ժիրուն: Էդեն Ազարը 75-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ ահա 78-րդ րոպեին Ժիրուն դուբլ ձևակերպելով հաղթանակ պարգևեց լոնդոնյան թիմին:

«Սաութեմպտոն» - «Չելսի» 2:3

 

 

Share |

Լրահոս