ԱԱ-2018. Իկարդին տեղ չի գտել Արգենտինայի հավաքականի նախնական հայտացուցակում

14:27 14.04.2018

Կարծես,թե «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին ամռանը չի մեկնի Ռուսաստան, գրում է «Tycsports»-ը:

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին կազմել է նախնական ցուցակ՝ կազմված 35 ֆուտբոլիստներից, ովքեր կմեկնեն Աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Արգենտինացի մասնագետը մայիսի 14-ից սկսած կհանդիպի ցուցակում տեղ գտած բոլոր ֆուտբոլիստների հետ, դրանից հետո վերջնականապես կընտրի 23 ֆուտբոլիստների:

Նախնական ցուցակում տեղ չի գտել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին: Իտալական թիմերից Սամպաոլին մտադիր է հավաքական հրավիրել Ֆեդերիկո Ֆասիոյին, Լուկաս Բիլիային, Դիեգո Պերոտիին, Պաուլո Դիբալային և Գոնսալո Իգուաինին:

Share |

Լրահոս