Նզոնզիի ֆանտաստիկ գոլը փրկում է Սևիլիային դրամատիկ խաղում (տեսանյութ)

17:00 14.04.2018

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ ընդունեց «Վիլիառեալին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի 2:2 հաշվով:

Առաջին խաղակեսի 36-րդ րոպեին «դեղին սուզանավը» կարողացավ բացել խաղի հաշիվը: Գնդակի հեղինակ դարձավ Ռաբան:

Խաղը դրամատիկ ընթացք ստացավ երկրորդ խաղակեսում: Նախ 62-րդ րոպեին խաղադաշտ նոր դուրս եկած Վիսամ Բեն Յեդերը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստանալով լքեց խաղադաշտը, ի դեպ ֆրանսիացին դեղին քարտերից մեկը ստացավ մրցավարին ծափահարելու համար, ապա Կարլոս Բական 68-րդ րոպին կրկնապատկեց խաղի հաշիվը:

Սակայն «Սևիլիան» չհանձնվեց ու մեծ ուժերով առաջ գնալով կարողացավ 77-րդ րոպեին վաստակել 11-մետրանոց հարվածի իրավունք: Այդ դրվագում «Վիլիառեալից» երկրոդ դեղին քարտը ստացավ Կոստան և հեռացվեց խաղադաշտից:

«Սևիլիայի» հարձակվող Նոլիտոն չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոցը, սակայն դրանից ընդամենը 1 րոպե անց դարձավ գոլի հեղինակ:

Խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Ստեվեն Նզոնզին՝ 82-րդ րոպեին ֆանտաստիկ հարվածով գրավելով Ասենխոյի պաշտպանած դարպասը:

«Սևիլիա» - «Վիլիառեալ» 2:2

 

Share |

Լրահոս