Ումտիտին բանակցում է Ռեալի հետ

14:51 14.04.2018

«Skysports»-ի տեղեկություններով «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին մոտ է մեկ այլ իսպանական ակումբ տեղափոխվելուն: 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ավելի վաղ հայտնի էր դարձել,որ Ումտիտիի տրանսֆերը ցանկանում է գնել նաև «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն հիմա պայքարին ակտիվորեն միացել են նաև «սերուցքայինները»:

Աղբյուրը նշում է,որ «արքայական» ակումբը արդեն իսկ սկսել է բանակցել ֆուտբոլիստի գործակալի հետ: Որոշ ժամանակ առաջ Ումտիտին ակնարկել էր, որ ցանկանում է լքել «Բարսելոնան»:

Share |

Լրահոս