Վիդալը ցանկանում է վրեժխնդիր լինել Ռեալից

14:08 14.04.2018

Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը «Instagram»-ի իր էջում անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությանը: Վիճակահանության արդյունքներով «Բավարիան» կիսաեզրափակիչում մրցելու է Մադրիդի «Ռեալի» դեմ:

«Վրեժը ուտեստ է, որը մատուցում են սառը»,- գրել է չիլիացին իր էջում:

Հիշեցնենք, որ անցած տարի Չեմպիոնների Լիգայում «Ռեալը» կանգնեց «Բավարիայի» ճանապարհին և դուրս թողեց պայքարից 1/4 եզրափակիչում: Վիդալը իր հերթին կարմիր քարտ ստացավ թիմերի միջև կայացած պատասխան խաղում:

 

 

Share |

Լրահոս