Բարձրագույն խումբ. Մրցաշարային աղյուսակը 23-րդ տուրից հետո

20:28 15.04.2018

«Արարատ»-«Փյունիկ» (1:1) հանդիպումով ավարտվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրը:

Երեկ կայացել էին «Գանձասար-Կապան»-«Շիրակ» (1:1) և «Բանանց»-«Ալաշկերտ» (3:0) մրցավեճերը:

Նախորդ տուրի համեմատ դիրքային փոփոխություն է եղել. «Բանանցը» շատ կարևոր խաղում հաղթելուց հետո բարձրացել է 3-րդ հորիզոնական, իսկ 4-րդ տեղն է նահանջել «Գանձասար-Կապանը»:

Հատկանշական է, 1-ից 4-րդ հորիզոնականում ընթացող թիմերը մեկական միավոր են հերթականաբար միմյանցից առաջ. «Շիրակ»՝ 38, «Ալաշկերտ»՝ 37, «Բանանց»՝ 36, «Գանձասար-Կապան»՝ 35:

«Փյունիկը» 7 միավոր է զիջում մոտակա հետապնդող «Գանձասար-Կապանին», իսկ «Արարատը» 14 միավորով վերջինն է:

23-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

N Թիմեր    Խ   Հ   Ո   Պ   ԽԳ   ԲԳ   Մ
1.  «ՇԻՐԱԿ» 23 11 5 7 25 22 38
2.  «ԱԼԱՇԿԵՐՏ» 23 11 4 8 33 27 37
3.  «ԲԱՆԱՆՑ» 23 9 9 5 34 25 36
4.   «ԳԱՆՁԱՍԱՐ-ԿԱՊԱՆ» 23 9 8 6 32 22 35
5. «ՓՅՈւՆԻԿ» 23 7 7 9 27 31 28
6. «ԱՐԱՐԱՏ» 23 3 5 15 20 44 14


Ռմբարկուների ցուցակն այպիսին է.

1.Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ») - 9

2.Ալեքս Ջունիոր («Գանձասար-Կապան») - 8

3-5.Միհրան Մանասյան («Ալաշկերտ») - 7

3-5.Գեղամ Հարությունյան («Գանձասար-Կապան») - 7

3-5.Ռումյան Հովսեփյան («Բանանց») - 7

6.Պետրոս Ավետիյան («Փյունիկ») - 6

 

Share |

Լրահոս