Փյունիկի հետ խաղից առաջ Արարատի երկրպագուները հանդիպել են ֆուտբոլիստների հետ

13:20 15.04.2018

«Արարատի» մարզաբազայում երեկ տեղի է ունեցել հանդիպում ֆուտբոլիստների և թիմի երկրպագուների միջև։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Երկրպագուների և հաշմանդամների հարցերով պատասխանատու Ալեքսան Հովհաննիսյանը, Սեդրակ Մամուլյանը և Հարություն Մելիքյանը զրուցել են արարատցիների հետ, քննարկել առկա խնդիրները, քաջալերել նրանց՝ հիշեցնելով, որ հաջողությունների դեպքում թիմը կարող է երկրպագուների մեծ բանակ ունենալ։

Հանդիպումից հետո «Արարատի» տնօրեն Տիգրան Ղարաբաղցյանը երկրպագուներին է ներկայացրել Ձորաղբյուրի մարզաբազայի պայմանները և պատմել ակումբի առաջիկա անելիքների մասին։

Հիշեցնենք` «Արարատը» Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 խաղից հետո իր ակտիվում ունի 13 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի հանդիպումն «Արարատը» կանցկացնի այսօր` ապրիլի 15-ին, Երևանի «Նաիրի» մարզադաշտում ընդունելով «Փյունիկին»: Հանդիպման մեկնարկը 17:00-ին է:

 

Share |

Լրահոս