Դոնարուման Ա Սերիայի ռեկորդ կսահմանի

16:27 15.04.2018

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման Իտալիայի առաջնության ռեկորդ է սահմանել` 32-րդ տուրի` «Նապոլի» հետ խաղում ընդգրկվելով իր թիմի մեկնարկային կազմում:

Դարպասապահն, այս կերպ, իր 100-րդ հանդիպումը կանցկացնի Ա Սերիայում:

Դոնարուման կդառնա Իտալիայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ դարպասապահը, ով հասել է այս ցուցանիշին: «Միլանի» դարպասապահն այս պահին 19 տարեկան 1 ամսական և 21 օրական է:

Հիշեցնենք` «Միլան»-«Նապոլի» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին: Մրցող թիմերի մեկնարկային կազմերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Share |

Լրահոս