Գվարդիոլան մտադիր է ձեռք բերել Տյագո Ալկանտարային 58 մլն եվրոյի դիմաց

12:37 15.04.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր է ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տյագո Ալկանտարային, հայտնում է «Daily Mail»-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, «Մանչեսթեր Սիթին» իսպանացի կիսապաշտպանի համար պատրաստ է 58 մլն եվրո վճարել:

Ալկանտարայի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «Բավարիայի» կազմում Գերմանիայի առաջնության 15 հանդիպման է մասնակցել, դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք` ավելի վաղ Գվարդիոլան և Ալկանտարան միասին աշխատել են «Բարսելոնայում», իսկ հետո` 2013 թվականին, իսպանացի ֆուտբոլիստը Գվարդիոլային հետևել է նաև «Բավարիայում»:

Share |

Լրահոս