Գվարդիոլան հայտնել է, որ գոլֆ է խաղալու Մանչեսթեր Յունայթեդի խաղը դիտելու փոխարեն

12:50 15.04.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Տոտենհեմի» նկատմամբ տոնած հաղթանակն անգլիական Պրեմիեր-լիգայի 24-րդ տուրում (3:1).

«Առաջին 15 րոպեներից հետո ես ասացի, որ մենք չեմպիոն կլինենք` հաշվի առնելով այն, թե ինչպես ենք արձագանքել վերջին շրջանում տեղի ունեցած դեպքերին:

Այս տղաներն անհավանական լավն են:

Այն, ինչ տեղի ունեցավ այս շաբաթ, անընդունելի է: Մենք չեմպիոնական տիտղոսը հնարավորություն կունենաք նվաճելու «Սուոնսիի» հետ խաղում, և կփորձենք օգտագործել այդ շանսը:

Կարող ենք չեմպիոն դառնալ արդեն ապրիլի 15-ի՞ն. Ես ուրախ կլինեմ և կտոնեմ, բայց կարծում եմ` «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի «Վեսթ Բրոմվիչին»:

Այդ օրը ես գոլֆ պետք է խաղամ: Հանգստյան երեք օր ունեմ, ծրագրերս են գոլֆը, տղաս և ընկերներս: Մենք հույսներս միայն մեր վրա ենք դնում: Ուրախ կլինեմ, եթե չեմպիոն դառնանք մեր երկրպագուների աչքերի առջև»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «BBC»-ն:

Հիշեցնենք` Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր` ապրիլի 15-ին, սեփական հարկի տակ կընդունի «Վեսթ Բրովմիչին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

 

Share |

Լրահոս