Իբրահիմովիչի գոլը հաղթանակ է պարգևել ԼԱ Գելեքսիին MLS-ի խաղում

10:16 15.04.2018

«Լոս-Անջելես Գելեքսին» նվազագույն հաշվով հաղթել է «Չիկագո Ֆայերին» MLS-ի 6-րդ տուրում:

Հանդիպման միակ գնդակը հեղինակել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն` Էշլի Քոուլի փոխանցումից հետո:

36-ամյա ֆուտբոլիստի համար, ով առաջին անգամ է «ԼԱ Գելեքսիի» մեկնարկային կազմում դուրս եկել խաղադաշտ, այս գոլը դարձել է 3-րդն ակումբի կազմում անցկացրած 3 խաղում (128 րոպե):

Նշենք` «Լոս-Անջելես Գելեքսին» 6 տուրից հետ զբաղեցնում է Հարավային կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

«Չիկագո Ֆայերն» Արևելյան կոնֆերենցիայի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Share |

Լրահոս