Յուվենտուսը 3 անպատասխան գնդակ ուղարկեց Սամպդորիայի դարպասը (տեսանյութ)

21:55 15.04.2018

Իտալիայի առաջնության 32-րդ տուրի նախավերջին խաղում «Յուվենտուսն» ընդունել էր «Սամպդորիային». դաշտի տերերը հաղթեցին 3:0 հաշվով:

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Մարիո Մանջուկիչը բացել է հաշիվը:

Երկրորդ կեսի մեկնարկից 15 րոպե անց Հովեդեսը կրկնապատկել է թուրինյան ակումբի առավելությունը, իսկ 75-րդ րոպեին Սամի Խեդիրան հաշիվը դարձրել է խոշոր՝ 3:0:

Այս հաղթանակից հետո Ալեգրիի գլխավորած թիմը 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Նապոլիին» գերազանցելով 6 միավոր:

Share |

Լրահոս