Մանչեսթեր Սիթին հաղթեց Տոտենհեմին և ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը (տեսանյութ)

00:37 15.04.2018

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացել է Գաբրիել Ժեզուսը: Երեք րոպե անց Իլկայ Գյունդողանը հաջող է իրարցել 11 մետրանոցը՝ կրկնապատկելով հյուրերի առավելությունը: Ընդմիջումից առաջ Կրիստիան Էրիքսենին հաջողվել է կրճատել հաշվի տարբերությունը:

72-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգը ձևակերպել է հանդիպման վերջնական հաշիվը:

Այս հաղթանակի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 87 միավոր և ընդհուպ մոտեցավ չեմպիոնությանը: Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն», որն ապրիլի 15-ին կհյուրընկալի «Վեսթ Բրոմվիչին», ունի 71 միավոր: «Տոտենհեմը» 67 միավորով չորրորդ տեղում է:

 

Share |

Լրահոս