Ռեալի չորս ֆուտբոլիստներ բաց կթողնեն Մալագայի հետ խաղը

13:17 15.04.2018

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի Պրիմերայի 32-րդ տուրի՝ «Մալագայի» հետ հանդիպումը,- հաղորդում է «սերուցքայինների» պաշտոնական կայքը:

Հանդիպումը կկայանա «Լա Ռոսալեդայում» և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

«Արքայական ակումբի» հայտացուցակից բացակայում են նաև Լուկա Մոդրիչը, Գարեթ Բեյլը և Ռաֆայել Վարանը:

Share |

Լրահոս