Ռոման շնորհավորել է Բարսելոնային Պրիմերայում գրանցած ռեկորդի կապակցությամբ

15:07 15.04.2018

Իտալական «Ռոման», որը «Բարսելոնային» դուրս է թողել Չեմպիոնների լիգայից մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլից, շնորհավորել է կատալոնացիներին Իսպանիայի առաջնությունում գրանցած ռեկորդի առթիվ:

Առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան», հիշեցնենք, 2:1 հաշվով հաղթել է «Վալենսիային» և Պրիմերայի ռեկորդ է սահմանել անպարտելի խաղերի շարքով:

Կապտանռնագույնները չեն պարտվում արդեն 39-րդ խաղում անընդմեջ: «Բարսելոնան» գերազանցել է «Ռեալ Սոսիեդադի» ռեկորդը, որը 1979-1980 թվականներին չէր պարտվել 38 խաղում անընդմեջ:

«Անհավավանական նվաճում հիանալի ակումբի կողմից: Շնորհավորում ենք նոր ռեկորդի առթիվ, «Բարսելոնա»,- ասվում է հռոմեական ակումբի` «Թվիթերի» էջում կատարած գրառման մեջ:

Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել էր «Ռոմային», սակայն պատասխան խաղում 3 անպատասխամ գնդակ էր ընդունել սեփական դարպասն ու դուրս մնացել հետագա պայքարից:

Share |

Լրահոս