Ռոնալդուն շնորհավորել է որդուն` դպրոցական առաջնության լավագույն ռմբարկու դառնալու առթիվ

12:12 15.04.2018

«Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի որդուն` Ռոնալդու-կրտսերը դարձել է դպրոցական առաջնության լավագույն ռմբարկու:

33-ամյա ֆուտբոլիստը որդու և մոր լուսանկարն է հրապարակել «Թվիթերում» և շնորհավորել 7-ամյա տղային առաջին մրցանակի կապակցությամբ:

Հիշեցնենք` անձամբ Ռոնալդուն Լա Լիգայի ռմբարկուների ցանկի երկրորդ տեղով է ընթանում` 6 գոլով զիջելով առաջատար Լիոնել Մեսսիին:

Պորտուգալացու ակտիվում 23 գոլ կա Իսպանիայի ընթացիկ առաջնությունում:

Share |

Լրահոս