Սալահն Էնֆիլդում անցկացրած 7-րդ խաղում անընդմեջ գոլ է խփել և հավասարվել Սուարեսին

11:20 15.04.2018

«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն Անգլիայի առաջնության հերթական տուրի` «Բորնմութի» հետ խաղում խփել է մերսիսայդցիների գոլերից մեկը (3:0):

Այս կերպ, եգիպտոսցին գոլ է խփել «Էնֆիլդում» անցկացրած 7-րդ խաղում անընդմեջ:

Այս ցուցանիշով Սալահը հավասարվել է «Բարսելոնայի» ներկայիս հարձակվող Լուիս Սուարեսի հետ:

Լավագույն արդյունքը Ֆերնանդո Տորեսինն է: 2008 թվականին նա «Էնֆիլդ» ստադիոնում գոլ է խփել 8 խաղ անընդմեջ:

Share |

Լրահոս