Ենիսեյը պարտվել է. Սարկիսովը մասնակցել է առաջին կեսին

17:07 15.04.2018

ՖԱԼ-ի 33-րդ տուրում Կրասնոյարսկի «Ենիսեյը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտություն է կրել «Կռիլյա Սովետովից» և կարևոր միավորներ կորցրել:

Սամարայի «Մետալուրգ» մարզադաշտում կայացած խաղի միակ գոլը խփել է երկրորդ կեսում: Նշենք` խաղի 73-րդ րոպեից «Ենիսեյը» խաղացել է 10 հոգով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը «Ենիսեյի» մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է հանդիպման 46-րդ րոպեին:

«Ենիսեյի» մեկ այլ հայ ֆուտբոլիստ` Արթուր Մալոյանը, ևս մասնակցել է այս խաղին և փոխարինվել հանդիպման 81-րդ րոպեին:

Չնայած այս պարտությանը` «Ենիսեյը» շարունակում է գլխավորել ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակը (71):

«Կռիլյա Սովետովն» այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրել է 70-ի և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականով:

 

Share |

Լրահոս