Սուարես. ՉԼ-ից դուրս մնալուց հետո թվում է` Պրիմերայի չեմպիոնությունը նշանակություն չունի

10:53 15.04.2018

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնությունում առանց պարտության խաղերի շարքի նոր ռեկորդ սահմանելը (39) Պրիմերայի 32-րդ տուրի` «Վալենսիայի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (2:1):

«Կարծում եմ` կարող ենք նորից գերազանցել այդ ռեկորդը:

Գիտենք, որ հանրությունը դեռ զայրացած է Չեմպիոնների լիգայի պատճառով, դա նորմալ է: Բայց հիմա թվում է` Իսպանիայի առաջնությունում հաղթանակը նշանակություն չունի: Երկրպագուները պետք է հպարտ լինեն մեր ներկայիս հաջողություններով, ոչ թե հիշեն անհաջողությունները:

Չեմպիոնների լիգայում «Ռոմայից» կրած պարտությունից հետո կարևոր էր, որ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները ուշքի գային այնպիսի լուրջ մրցակցի հետ խաղում, ինչպիսին «Վալենսիան» է:

Սա մեր նպատակին ուղղված հերթական քայլն է: Մի քանի խաղ է մնացել, և մենք բավականին լուրջ առավելություն ունենք»,- Սուարեսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Հիշեցնենք` «Բարսելոնան» գերազանցել է «Ռեալ Սոսիեդադի» ռեկորդը, որը 1979-1980 թվականներին չէր պարտվել 38 խաղում անընդմեջ:

Share |

Լրահոս