Տեր Շտեգենը Լա Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, ով 39 հանդիպում է անցկացրել առանց պարտության

11:30 15.04.2018

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը պատմական արդյունք է գրանցել:

Գերմանացի ֆուտբոլիստը դարձել է Իսպանիայի առաջնության առաջին խաղացողը, ով 39 հանդիպում է անցկացրել առանց պարտության:

Շաբաթ օրը «Բարսելոնան» 2:1 հաշվով հաղթել է «Վալենսիային» և իսպանական ռեկորդ սահմանել` 39 խաղ առանց պարտության:

Բոլոր խաղերում կատալոնական թիմի դարպասը պաշտպանել է տեր Շտեգենը:

Share |

Լրահոս