Ուրալը հաղթեց Սպարտակին. Հարոյանը մասնակցեց խաղին, Մանուչարյանը` ոչ

16:57 15.04.2018

ՌՖՊԼ-ի 26-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» սեփական հարկի տակ ընդունել է Մոսկվայի «Սպարտակին» և 2:1 հաշվով հաղթանակ է տարել:

Տանտերերի կազմում գոլեր են հեղինակել Էրիկ Բիկֆալվին և Օտման Էլ-Քաբիրը, իսկ մոսկովյան թիմի կազմում մեկ գնդակ ետ է բերել Կուինսի Պրոմեսը` հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած առաջին րոպեին դառնալով գոլի հեղինակ:

Նշենք` այս կերպ «Սպարտակն» օգոստոսից ի վեր իր առաջին պարտությունն է կրել ՌՖՊԼ-ում:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով ևս հայտավորված է եղել այս խաղին, այդպես էլ խաղաժամանակ չի ստացել:

Այս հաղթանակի շնորհիվ «Ուրալն» իր միավորների թիվը հասցրել է 33-ի և շարունակում է զբաղեցնել ՌՖՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը: «Սպարտակն» էլ շարունակում է 50 միավորով գտնվել երկրորդ տեղում:

 

Share |

Լրահոս