Ուրալի մեկնարկային կազմը Մոսկվայի Սպարտակի հետ խաղում

14:17 15.04.2018

Հայտնի է, թե ինչ կազմով խաղադաշտ դուրս կգա Եկատերինբուրգի «Ուրալը» ՌՖՊԼ-ի 26-րդ տուրի` Մոսկվայի «Սպարտակի» հետ անցկացնելիք տնային խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Ուրալի» մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ, իսկ Էդգար Մանուչարյանը խաղը կսկսի պահեստայինների նստարանից:

Հիշեցնենք` «Ուրալ»-«Սպարտակ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:

«Ուրալը» Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում` իր ակտիվում ունենալով 30 միավոր, իսկ «Սպարտակը» գտնվում է երկրորդ տեղում` 50 միավորով:

Share |

Լրահոս