Արարատ-Փյունիկ` 1:1 Գևորգ Օհանյանը կրկին օգնության է հասնում Արարատին (տեսանյութ)

18:48 15.04.2018

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրի վերջին խաղում «Արարատը» Երևանի «Նաիրի» մարզադատում ընդունել էր «Փյունիկին»:

Հանդիպուման անցավ հավասար պայքարում և ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացեց «Փյունիկի» ֆուտբոլիստ Մարատ Բուրաևը:

Առաջին խաղակեսի վերջում էլ «Արարատի» կիսապաշտպան Գևորգ Օհանյանը կրկին հիշեցնել տվեց իր մասին:

Օհանյանը փրկեց իր թիմին պարտությունից` գոլի հեղինակ դառնալով 45-րդ րոպեին:

Այս տուրից հետո «Փյունիկը» 28 միավորով կմնա 5-րդ տեղում: «Արարատն» էլ 14 միավորով կեզրափակի մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս