Նյուքասլը կամային հաղթանակ տարավ Արսենալի նկատմամբ (տեսանյութ)

18:20 15.04.2018

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվեց «Նյուքասլին»:

Խաղի հաշիվը 14-րդ րոպեին բացեց Ալեքսանդր Լակազետը: Տանտերերին երկար ժամանակ չպահանջվեց հաշվի հավասարակշռությունը վերականգնելու համար: 29-րդ րոպեին աչքի ընկավ Պերեսը:

Երկրորդ կեսում Բենիտեսի ֆուտբոլիստները ավելի ակտիվ էին ու կարողացան հաղթանակ կորզել:

68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռիչին:

«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

Այս տուրից հետո «զինագործները» 54 միավորով 6-րդն են: «Նյուքասլը» 41 միավորով կզբաղեցնի 10-րդ հորիզոնականը:

Share |

Լրահոս