Ինիեստա. Երկրպագուներն աջակցում են ինձ, սակայն չեն փոխի որոշումս

14:44 15.04.2018

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հաղորդել է, որ արդեն կողմնորոշվել է իր ապագայի հարցում:

«Երկրպագուներն ինձ աջակցում են, սակայն դա չի փոխի իմ որոշումը: Արդեն գիտեմ, թե ինչ է լինելու իմ ապագայի հետ»,- Ինիեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 33-ամյա իսպանացին, ում պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է ամռանը, երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել չինական «Տյանցզին Ցյուանցզյանի» հետ:

Share |

Լրահոս