ՄՅՈւ-ն պարտվեց, իսկ Մանչեսթեր Սիթին դարձավ չեմպիոն (տեսանյութ)

20:52 15.04.2018

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Բրոմվիչին»:

Մրցաշարային աղյուսակը եզրափակող թիմը մինչև վերջ կռիվ տվեց «կարմիր սատանաների» հետ ու հասավ ցանկալի արդյունքի: Հյուրերը հաղթեցին նվազագույն հաշվով` միակ գնդակը խփելով 73-րդ րոպեին: Աչքի ընկավ Ջեյ Ռոդրիգեսը:

Այս պարտությունից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը 71 միավորով կմնա 2-րդ տեղում, ինչը նշանակում է, որ առաջատար «Մանչեսթեր Սիթին» անհասանելի է դառնում մրցակիցների համար:

Պեպ Գվարդիոլայի թիմը երեկ հաղթել էր «Տոտենհեմին» ու վաստակած 87 միավորով ժամկետից շուտ ապահովում է Անգլիայի առաջնության չեմպիոնի կոչումը: «քաղաքաբնակները» ԱՊԼ-ի չեմպիոն են հռչակվում 3-րդ անգամ:

 

Share |

Լրահոս