Տոնի Նադալ. Ռաֆայելը կարող է հաղթել Ռոլան Գարոսում 11-րդ անգամ

20:09 15.04.2018

Ռաֆայել Նադալի նախկին մարզիչ և հորեղբայր Տոնի Նադալը խոսել է թենիսիստի` «Ռոլան Գարոս-2018»-ում հաղթելու հնարավորության մասին.

«Երբ Ռաֆան առաջին անգամ հաղթեց «Ռոլան Գարոսում», ես հիշեցի Բյորն Բորգի մասին: Շվեդը իմ համար բոլոր ժամանակների լավագույն թենիսիստն էր: Նա ինձ համար այդպիսինն էր, մինչև Ռաֆայի հաջողությունները:

Բորգը Փարիզում 6 տիտղոս է նվաճել: Իհարկե, ես չէի մտածի, որ Ռաֆան կկարողանա 10 անգամ հաղթել, սակայն ամեն անգամ հավատում էի:

Կարծում եմ, որ Նադալը կարող է հաղթել 11-րդ անգամ: Նա միշտ ձգտում է առավելագույն արդյունքի հասնել: Միշտ ասել եմ նրան, որ նախկին հաջողությունները նշանակություն չունեն: Յուրաքանչյուր մրցաշրջանում ամեն ինչ նորից է սկսվում և դու պետք է կրկին ապացուցես քո բարձր կարգը»,- Տոնի Նադալի խոսքերը մեջբերում է «Tennis World»-ը:

Share |

Լրահոս