Նապոլին ու Միլանը հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

19:05 15.04.2018

Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Նապոլին» «Սան Սիրոյում» մրցեց «Միլանի» հետ:

Մաուրիցիո Սարիի թիմը հետապնդում է առաջատար «Յուվենտուսին» և այս խաղում ամեն ինչ արեց հաղթանակի համար, սակայն գոլեր այդպես էլ չգրանցվեցին: Խաղն ավարտվեց ոչ-ոքի` 0:0 հաշվով:

Այս տուրից հետո «Միլանը» 53 միավորով 6-րդն է, իսկ «Նապոլին» 78 միավորով 2-րդ տեղում է: Առաջատար «Յուվենտուսն» ունի 81 միավոր և դեռ մեկ խաղ էլ պակաս է անցկացրել:

Share |

Լրահոս