Սամբոյի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնություն. հայ մարզիկները նվաճեցին 11 մեդալ

23:02 15.04.2018

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկել է Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների, երիտասարդների առաջնությունը: Հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցում է 25 երկրների 290 մարզիկներ, որոնց թվում նաև Հայաստանը ներկայացնող 1998-2001թթ. ծնված ուժեղագույն սամբիստները:

Մեր պատվիրակությունը Պրահա է ժամանել 21 մարզիկով, 3 մարզչով և 1 մրցավարով: 

Մրցաշարում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ

Պատանիներ

Դավիթ Հովսեփյան /48կգ/-2-րդ տեղ

Դավիթ Իսրայելյան /52կգ/-2-րդ տեղ

Արամ Ազաջանյան /56կգ/-2-րդ տեղ

Աղջնակներ

Մելինե Մամիկոնյան /44կգ/-3-րդ տեղ

Վարսիկ Գրիգորյան /52կգ/-2-րդ տեղ

Երիտասարդներ

Սերգեյ Սարգսյան /48կգ/-3-րդ տեղ

Պողոս Բադալյան /52կգ/-3-րդ տեղ

Նարեկ Դալլաքյան /62կգ/-2-րդ տեղ

Արտյոմ Ավետիսյան /68կգ/-3-րդ տեղ

Վահագն Չալյան /82/-2-րդ տեղ

Աղջիկներ

Նելլի Ավետիսյան /72կգ/-3-րդ տեղ

Share |

Լրահոս