Երևանում մեկնարկել է սուսերամարտի Մ23 Եվրոպայի առաջնությունը

17:37 15.04.2018

Ապրիլի 15-ից 19-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի սուսերամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա:

Մրցաշարին կմասնակցի 31 երկրի մոտ 300 մարզիկ: Առաջնությունը կկայանա Երևանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում: Այս կարևորագույն ստուգատեսին Հայաստանը կներկայանա 16 մարզիկով:

Հայ սուսերամարտիկները հանդես կգան խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերում:

Հայաստանի հավաքականի գլխավրո մարզիչ Ալիկ Նավասարդյանն արդեն հրապարակել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականի կազմը:

Խոցասուսեր աղջիկներ

1. Էմմա Պողոսովա

2. Լիլիթ Էվոյան

3. Ինեսա Բաբախանովա

4. Նաիրա Համազասպյան

Խոցասուսեր տղաներ 

1. Էդուարդ Օվիկյան

2. Վահագն Գրիգորյան

3. Արմեն Գրիգորյան

4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր աղջիկներ

1. Անահիտ Ալոյան

2. Հասմիկ Աղաբաբյան

3. Արփինե Աթոյան

4. Սեդա Գևորգյան

Ճկասուսեր տղաներ

1. Մայքլ Հովհաննիսյան

2. Արմեն Դալլաքյան

3. Պարգև Ստեփանյան

4. Հենրիկ Բալիկյան

Մեր մարզիկները հանդես կգան ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում:

Share |

Լրահոս