Յուրա Մովսիսյանի նորամուտը Շվեդիայում հաջող չէր (տեսանյութ)

19:18 15.04.2018

Շվեդիայի առաջնության 3-րդ տուրում «Յուրգորդենը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց ԱԻԿ-ին:

«Յուրգորդենի» կազմում իր նորամուտը նշեց հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը: 30-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 76-րդ րոպեին:

Մովսիսյանի նորամուտը հաջող չի ստացվել: Մրցավարի ավելացրած 3-րդ րոպեին հարձակվողը մրցակցին գլխով թեթև հարված Է հասցրել, ինչից հետո ԱԻԿ-ի խաղացողը սիմուլացիայի է դիմել և ընկել: Հայ ֆուտբոլիստը կարմիր քարտ է ստացել և հեռացվել: 

«Յուրգորդենը» 4 միավորով 7-րդ տեղում է:

Share |

Լրահոս