Հայնկես. Բավարիային բարդ կլինի Բայերին դուրս թողնել Գերմանիայի Գավաթից

16:21 16.04.2018

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում Լևերկուզենի «Բայերի» հետ հանդիպման մասին, որը կկայանա ապրիլի 17-ին:

«Գերմանիայի Գավաթի եզրափակչին մասնակցելը յուրահատուկ պահ է բոլորի համար: Ցանկանում ենք այնտեղ հայնտվել, սակայն դրա համար պետք է դուրս թողնել «Բայերին», իսկ դա հեշտ չի լինի: «Բավարիան» լավ է հանդես գալիս կարևոր խաղերում, և մեր մրցակիցը հիանալի մարզավիճակում է, նրանք ուժեղ ֆուտբոլ են ցուցադրում:

Գավաթային խաղերում կարող է ամեն ինչ լինել: Թիմը լավ է պատրաստված, և ինձ դուր է գալիս, որ ֆուտբոլիստները մոտիվացված են այս խաղից առաջ»,- Հայնկեսի խոսքը մեջբերում է TZ-ն:

Share |

Լրահոս