UFC-ի մարտիկ. Մեյվեզերը MMA-ում շանս չունի նույնիսկ 14 տարեկանների հետ

18:40 16.04.2018

UFC-ի մարտիկ Վիտոր Բելֆորտը մեկնաբանել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերի՝ MMA-ի կանոններով մենամարտելու ցանկությունը:

«Կարծում եմ, որ Մեյվեզերը նույնիսկ շանս չունի 14 տարեկանների դեմ: Նա շատ բան պետք է սովորի, օրինակ՝ ոտքով հարվածելը: Կարծում եմ, որ պետք չէ մեծ հույսեր կապել նրա հետ:

Ֆլոյդը ֆենոմեն է բռնցքամարտում, սակայն MMA-ում նա շանս չունի»,- Բելֆորտի խոսքը մեջբերում է MMAFighting-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեյվեզերը պատրաստվում է իր նորամուտը նշել ութանկյունում:

Share |

Լրահոս

Loading...