ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց՝ ժամկետից շուտ դառնալով չեմպիոն (տեսանյութ)

01:01 16.04.2018

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական հարկի տակ 7:1 հաշվով հաղթեց «Մոնակոյին»:

15-ից 27-րդ րոպեներին Լո Չելսոն 2 անգամ, Կավանին և Դի Մարիան գոլ խփեցին՝ 4:0:

38-րդ րոպեին Ռոնի Լոպեսը խփեց «Մոնակոյի» միակ գոլը այս խաղում:

58-րդ րոպեին Դի Մարիան դուբլ ձևակերպեց, իսկ 76-րդ րոպեին Ֆալկաոյից գնդակն ընթացավ սեփական դարպասը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ Դրաքսլերը ձևակերպեց վերջնարդյունքը՝ 7:1:

Այս հաղթանակի շնորհիվ Ֆրանսիայի ընթացիկ առաջնության ավարտից 5 տուր առաջ փարիզյան ակումբը հռչակվեց երկրի չեմպիոն: 33 տուրերից հետո «Պարի Սեն Ժերմենն» ունի 87 միավոր, իսկ «Մոնակոն»՝ 70:

Share |

Լրահոս