Պրիմերայի մարտի լավագույն ֆուտբոլիստը Վալենսիայից է

16:53 16.04.2018

«Վալենսիայի» հարձակվող Ռոդրիգո Մորենոն ճանաչվել է Իսպանիայի առաջնության մարտի լավագույն ֆուտբոլիստ,- հաղորդում է Պրիմերայի կայքը:

Նախորդ ամսվա ընթացքում իսպանացին խփել է 4 գնդակ, այդ թվում դուբլի հեղինակ դարձել «Սևիլիայի» հետ խաղում: Սա երկրորդ անգամ է մրցաշրջանի ընթացքում, երբ ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանում է «չղջիկների» խաղացողը:

Սեպտեմբերին այդ մրցանակը ստացել էր իտալացի հարձակվող Սիմոնե Ձաձան:

Share |

Լրահոս