Ռոմայի նախագահ. Ալիսոնը չի՛ վաճառվում

13:44 16.04.2018

Իտալական «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտան տեղեկացրել է, որ չի պատրաստվում վաճառել թիմի դարպասապահ Ալիսոնին, գրում է «Football Espana»-ն:

«Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում վաճառել Ալիսոնին, իրադարձությունների նման զարգացման շանս չկա: Վստահ եմ, որ որոշ ակումբներ մեզ կդիմեն առաջարկներով, բայց ես պատրաստ չեմ բրազիլացուն հանձնել ոչ մեկի: Ալիսոնը հրաշալի դարպասապհ է»,- ասել է Պալոտան:

Ավելի վաղ Ալիսոնի ծառայություններով հետաքրքրվել էին մի քանի գրանդ ակումբներ, այդ թվում նաև Մադրիդի «Ռեալը»:

Share |

Լրահոս