Բատշուային ոտքի կոտրվածք է ստացել

12:13 16.04.2018

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Միշի Բատշուային լուրջ վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Շալկեի» հետ հանդիպման վերջին րոպեներին: Հանդիպումը ավարտվել էր «Շալկեի» հաղթանակով՝ 2:0 հաշվով:

«Visiat»-ի տեղեկություններով Բելգիացին կոտրել է ոտքը և բաց կթողնի «Բորուսիայի» մնացած հանդիպումները և Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը:

Հիշեցնենք,որ բելգիացին ձմռանն էր տեղափոխվել գերմանական ակումբ Լոնդոնի «Չելսիից»:

 

Share |

Լրահոս