Կավանին վերջապես գերազանցեց Իբրահիմովիչին

11:24 16.04.2018

«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին երեկ Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում խաղալով «Մոնակոյի» դեմ կարողացավ դառնալ գոլի հեղինակ: Փարիզյան թիմը հաղթեց խոշոր 7:1 հաշվով:

Այդ գոլի շնորհիվ ուրուգվայցի ռմբարկուն ֆրանսիայի առաջնությունում իր գոլերի թիվը կարողացավ հասցնել 113-ի :Այս ցուցանիշով Կավանին կարողացավ գերազանցել իր նախկին թիմակից Զլատան Իբրահիմովիչին: Ավելի վաղ ուրուգվայցին դարձել էր «ՊՍԺ»-ի լավագույն ռմբարկուն բոլոր խաղարկություններում: Կավանին իր հաշվին գրանցել է 165 գոլ:

 

Share |

Լրահոս