Գվարդիոլան պատմական արդյունք է գրանցել ԱՊԼ-ում

10:03 16.04.2018

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմական արդյունքի է հասել Անգլիայի առաջնությունում:

Գվարդիոլան դարձել է առաջին իսպանացի մարզիչը, ով նվաճում է ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը: «Քաղաքաբնակների» հետ նա այս մրցաշրջանում դարձել է նաև Անգլիայի Լիգայի Գավաթի հաղթող:

Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ պարտվեց «Վեսթ Բրոմվիչին» (0:1), ինչը թույլ տվեց «Մանչեսթեր Սիթիին» վաղաժամ ապահովել չեմպիոնությունն Անգլիայի ընթացիկ առաջնությունում:

 

Share |

Լրահոս