Հայնկեսը հաստատել է, որ Վիդալը վնասվածք է ստացել

17:23 16.04.2018

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խոսել է Արտուրո Վիդալի վնասվածքի մասին.

«Արտուրոն վնասվածք է ստացել մարզման ժամանակ: Նա բժշկական հետազոտության է ենթարկվել, ինչից հետո պարզ է դարձել, որ ծնկի վնասվածք ունի: Նրան արթրոսկոպիկ բուժում է հարկավոր: Որոշ ժամանակ Վիդալը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ»,- Հայնկեսի խոսքերը մեջբերում է մյունխենյան ակումբի պաշոնական կայքը:

Ակումբը դեռևս չի նշել, թե չիլիացին որքան ժամանակ բաց կթողնի:

 

Share |

Լրահոս