Մոնակոն երկրպագուներին կվերադարձնի ՊՍժ-ի հետ խաղի տոմսերի գումարները

13:10 16.04.2018

Ֆրանսիական «Մոնակոյի» ղեկավարները որոշել են երկրպագուներին վերադարձնել «ՊՍԺ»-ի դեմ արտագնա խաղի տոմսերի գումարները: Այդ խաղում «Մոնակոն» պարտվել էր խոշոր 1:7 հաշվով:

«Մենք որոշում ենք կայացրել, որի համաձայն «ՊՍԺ»-ի դեմ խաղի տոմսերի գումարները հետ կվերադարձվեն: Մնացած մանրամասները կհայտարարվեն շաբաթվա սկզբում»,- գրել է «Մոնակոյի» պաշտոնական Թվիթերյան էջը:

Հիշեցնենք, որ այս հաղթանակից հետո փարիզյան ակումբը դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն:

 

Share |

Լրահոս