Սալահ. ՉԼ-ում հաղթելն ավելի կարևոր է, քան «Ոսկե գնդակը»

12:39 16.04.2018

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը պատմել է ֆուտբոլի մասին իր պատկերացումներից և խոսել Չեմպիոնների լիգայում հնարավոր հաղթանակից:

«Ի՞նչ կընտրեի ես Չեմպիոնների լիգայի գավաթը, թե «Ոսկե գնդակը», եթե ունենայի ընտրության հնարավորություն, ես իհարկե կընտրեի Չեմպիոնների Լիգան: Դա շատ կարևոր գավաթ է ցանկացած ֆուտբոլիստի համար, մնացած բաները այդքան կարևոր չեն»,- Սալահի խոսքերն է մեջբերում «Reuters»-ը:

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում Սալահը խփեց իր 30-րդ գոլը Պրեմիեր լիգայում: Եգիպտացին գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Մոհամեդ Սալահը նաև հավակնում է դառնալ Պրեմիեր լիգայի այս տարվա լավագույն ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Լիվերպուլի» մրցակիցը իտալական «Ռոման» է:

Share |

Լրահոս