Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է Դե Խեային տալ, Իսկոյին գնելու պայմանով

15:25 16.04.2018

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին:

«Don Balon»-ը հայտնում է,որ մանկունյանցիները լրջորեն հետաքրքրված են 25-ամյա իսպանացու ծառայություններով և պատրաստ են նրա համար «Ռեալին» զիջել Դավիդ Դե Խեային: Աղբյուրը նշում է, որ Իսկոյին ցանկանում են գնել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:
Այս մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 44 հանդիպման, խփել 8 գնդակ և կատարել 9 գոլային փոխանցում: «Ռեալի» հետ Իսկոյի պայմանագիրը կնքված է մինչև 2022 թվականը:

Share |

Լրահոս