Ռաֆաել Նադալ. Ֆեդերերն ասել է՝ կցանկանար մրցել ինձ հետ գրունտի վրա

11:51 16.04.2018

Աշխարհի թիվ մեկ ռակետ Ռաֆաել Նադալը մեկնաբանել է այն փաստը, որ Ռոջեր Ֆեդերերը երկրորդ տարին անընդմեջ բաց է թողնում գրունտային շրջանը:

«Ինձ առանձնապես դա չի հետաքրքրում, դա նրա որոշումն է: Նա ասել է, որ կցանկանար խաղալ ինձ հետ գրունտի վրա 5 սեթանոց ձևաչափով, Ռոջերն ասել է դա մի քանի օր առաջ: Դրանից հետո ես կարծում էի, որ նա հանդես կգա «Ռոլան Գարոսում», բայց ընդամենը մի քանի օր հետո հայտարարեց, որ բաց կթողնի գրունտի ողջ շրջանը: Այնպես, որ սա շատ հակասական պատմություն է»,- իսպանացի թենիսիստի խոսքերն է մեջբերում «Dailymail»-ը:

 

Share |

Լրահոս