Իսկոյի երեկոն. Ռեալը հաղթեց ու բարձրացավ երրորդ հորիզոնական (տեսանյութ)

00:35 16.04.2018

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Մալագային»:

Մադրիդցիները, որոնք խաղում էին առանց մի քանի առաջատարների, հաղթանակ տարան 2:1 հաշվով:

Հաշիվը բացեց Իսկոն, ով գոլի հեղինակ դարձավ տուգանայինից կատարած հարվածով:

Երկրորդ խաղակեսում էլ իսպանացին գոլային փոխանցում կատարեց Կասեմիրոյին, ով կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Հանդիպման վերջում Ռոլանը կրճատեց հաշվի տարբերությունը` ձևակերպելով խաղի վերջնահաշիվը:

Այս հաղթանակից հետո «սերուցքայինները» 67 միավորով բարձրացան երրորդ հորիզոնական` շրջանցելով «Վալենսիային»: «Մալագան» 17 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Share |

Լրահոս