Բարսելոնայի դարպասապահին ցանկանում են ձեռք բերել միանգամից 3 թոփ ակումբ

15:03 16.04.2018

«Mundodeportivo»-ն հայտնում է,որ «Բարսելոնայի» դարպասապահ Յասպեր Սիլեսենը հնարավոր է լքի կատալոնական ակումբը:

28-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը», «Աթլետիկոն» և «Նապոլին»: Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոլանդացուն ցանկանում է ձեռք բերել նաև «Բավարիան»:

Սիլեսենը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Այաքսից» 2016 թվականի օգոստոսին՝ 13 մլն եվրոյի դիմաց: Դարպասապահի հրաժարագինը պայմանագրով 60 մլն եվրո է: Դարպասապահն ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2021 թվականը: Այս մրցաշրջանում Սիլեսենը անցկացրել է ընդամենը 9 հանդիպում, որից 8-ը Իսպանիայի գավաթում, 1-ը Չեմպիոնների լիգայում:

 

Share |

Լրահոս